ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ավինյանի քաղաքապետության դեմ պայքարի նոր ալիք կձևավորվի

Ավինյանի քաղաքապետության դեմ պայքարի նոր ալիք կձևավորվի
07.08.2024 | 11:00

Անցկացված սոցհարցումների համաձայն Տիգրան Ավինյանի հրաժարականն են պահանջում հարցվածների 50%-ը, նրա պաշտոնավարմանը կողմ են 30%-ը, իսկ 20%-հրաժարվել է պատասխանել։ Ընդ որում Ավինյանի վարկանիշը ցածր է նույնիսկ իր նշանակած գրեթե բոլոր թաղապետերից։

Երևանցիների 53%-ը դժգոհ է Երևանում նոր շինթույլտվությունների տրամադրման գործընթացից։ Վստահաբար ավելի շատ դժգոհություն կլինի նաև նորակառույց շենքերի ավարտական ակտերի և շահագործման թույլտվությունների ուշացումների մասով, քանի որ կառուցապատողները քաղաքապետարանի հետ պասերով տարիներով ուշացնում են շենքերը բնակիչներին հանձնելու գործընթացը` պատճառելով մեծ ֆինանսական վնասներ բնակարան գնած քաղաքացիներին։

Իհարկե, ապօրինի հողազավթումների և ավտոտնակների դեմ պայքարը, ցածրորակ բարեկարգումները և այլ բազմաթիվ խնդիրներ չեն կարող չնկատվել և անհետևանք մնալ քաղաքացիների մոտ, հետևաբար առաջիկայում ի հայտ կգան դժգոհությունները գեներացնող նոր պրոցեսներ։

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 10438

Մեկնաբանություններ